կարևոր
3652 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-19 18:38
Հասարակություն

Վաղը նույնպես 15:00-ին լինելու ենք Շենգավիթի դատարանի դիմաց՝ հերոսներ լույս աշխարհ բերած ծնողների կողքին. Հայկ Մամիջանյան

Վաղը նույնպես 15:00-ին լինելու ենք Շենգավիթի դատարանի դիմաց՝ հերոսներ լույս աշխարհ բերած ծնողների կողքին. Հայկ Մամիջանյան

«Գայանե Հակոբյանը ենթարկվում է քաղաքական հալածանքների: Այս ամբողջ գործընթացը շարունակությունն է իշխանություն կոչեցյալների՝ զոհված հերոսների ծնողների նկատմամբ վերաբերմունքի, որը շատ լավ տեսել ենք Եռաբլուրում»,-լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյան որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման դեպքի կապակցությամբ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի շուրջ զարգացող իրադարձությունների առնչությամբ ասաց ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը:

Պատգամավորը նկատեց՝ հանրությունը շատ լավ հասկանում է, որ «սա քաղաքական դրդապատճառներով գործսարքոցի է:

Հարցին՝ վաղը նույնպե՞ս լինելու են Գայանե Հակոբյանի աջակիցների թվում, ինչպես նախորդ օրերին, Հայկ Մամիջանյանը պատասխանեց՝ անտարակույս:

«Ինչպես նախորդ շրջանում, այնպես էլ հիմա Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կանգնած է զոհված զինծառայողների ծնողների կողքին: Այս իրադարձությունների ընթացքում նույնպես անդադար եղել ու լինելու ենք նրանց կողքին: Վաղը նույնպես 15:00-ին Շենգավիթի դատարանի դիմաց լինելու ենք հերոսներ լույս աշխարհ բերած ծնողների կողքին, որովհետև իրենց զավակները զոհվել են՝ պաշտպանելով մեզ, իսկ մենք այնքան անօրեն ու անարդար երկրում ենք ապրում, որ հիմա այդ զավակների ծնողներն ունեն մեր աջակցության կարիքը»,- ասաց Հայկ Մամիջանյանը: