կարևոր
454 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-06 16:32
Քաղաքական

Վաղը ժամը 4-ին մենք լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց. Նարեկ Կարապետյանի հրատապ հայտարարությունը

Վաղը ժամը 4-ին Վաղարշապատի դատարանում տեղի է ունենալու մի տարօրինակ բան, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսը որպես մեղադրյալ հրավիրվել է դատարան։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Վաղը մենք ԱԺ-ում չենք լինելու; Մեր հայրենակիցների հետ մենք կլինենք Վաղարշապատում, որպեսզի բոլորը տեսնեն, որ խաղը մեր կրոնական զգացմունքների հետ ունենալու է հետևանքներ;

Վաղը ժամը 4-ին ես լինելու եմ Էջմիածնի դատարանի դիմաց, մենք բոլորս լինելու ենք էջմիածնի դատարանի դիմաց»,-ասաց նա՝ հստակեցնելով, որ օրվա առաջին կեսին ԱԺ գալու վերաբերյալ դեռ որոշում կկայացնեն;