կարևոր
2887 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-05 14:04
Քաղաքական

Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպում կազմակերպելու քննարկումների մասին

Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպում կազմակերպելու քննարկումների մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման «որոշակի ծրագրեր քննարկվում են», այլ մանրամասներ Պեսկովը չի հայտնել։

«Առայժմ եկեք առաջ չընկնենք, որոշակի ծրագրեր քննարկվում են: Կախված նրանից, թե ինչպես կավարտվեն քննարկումները, մենք համապատասխան  հայտարարություն կանենք: Առայժմ դա վաղաժամ ենք համարում», - այսօր լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հաջորդ շաբաթ Փաշինյան-Պուտին բանակցությունների հնարավորության մասին հարցին: