կարևոր
4306 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-22 10:57
Քաղաքական

2018-ից սկսած Նիկոլ Փաշինյանը դարձավ լակմուսի թուղթ․ Վաղարշակ Մինասյան

2018-ից սկսած Նիկոլ Փաշինյանը դարձավ լակմուսի թուղթ․ Վաղարշակ Մինասյան

Մեր իրականության մեջ տեղ է գտել մի երևույթ, որին էվոլյուցիոն բիոլոգներն անվանում են fake it till you make it (ձևացրու մինչև կդառնաս): Թերևս արդեն առանց վերապահումների կարելի է արձանագրել, որ վերջին 30 տարիների ընթացքում մենք ուղղակի գլուխ ենք գովել, որ խելացի, իմաստուն, դարերի փորձով խտացված պատմաենթագիտակցություն ունեցող ժողովուրդի արժեքներ ենք կրում: Իրականում այս տարիների ընթացքում ձևավորվել է այնպիսի վերնախավ, որով, ըստ էության, շարունակաբար կեղծվել է և սահմանափակվել մի ողջ հասարակության զարգացում:

Այստեղ տեղին է հիշել Ցիցերոնին. «Յուրաքանչյուր ժողովուրդ այնպիսին է, ինչպիսին նրա կառավարողի կամքն ու բնավորու­թյունն է»: 2018-ից սկսած Նիկոլ Փաշինյանը դարձավ այն լակմուսի թուղթը, որն ամբողջությամբ իրեն ընտրողների վրայից ջնջեց այն քաղաքակրթական շերտը, ինչը հանգեցրեց հրապարակային հայհոյանքի, բռնության, սպառնալիքի լեգիտիմացմանը: Նույնիսկ խելացի և կիրթ մարդիկ սկսել են մտածել, որ Փաշինյանի նման պետք է վիրավորել, խաբել և բռնության ենթարկել ընդդիմախոսներին հաջողություն գրանցելու համար։ Սա մեր հասարակությանը կործանման է տանում։

Աղետ է, երբ շարքային քաղաքացին, ընդդիմադիր քաղաքական գործիչը հասկանում է, որ չի կարող իր իրավունքները վերականգնել դատական համակարգի միջոցով, քանի որ վերջինիս անկախությունը պարբերաբար ենթարկվում է բռնության գործող իշխանությունների կողից։ Տեղին է հիշեցնել վարչապես Փաշինյանի դատարանների շրջափակման գործողությունները, որոնք այդպես էլ չդատապարտվեցին միջազգային հանրության կողմից։ Աշխատանքից հեռացվում և հետապնդվում են համեմատաբար անկախ դատավորները։

Մեր երկրին քաղաքական փոփոխություններ են պետք, որը թույլ կտա ձևավորվել հավասարակշռության և զսպման սկզբունքների վրա հիմնված հաշվետու իշխանություն։

Վաղարշակ Մինասյան