ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը սիրով հրավիրում է երկուշաբթի օրը՝ փետրվարի 13-ին, ժամը՝ 12։00-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում (հասցեն՝ Հանրապետության փ․, 30) կայանալիք մամուլի ասուլիսին։
Ասուլիսում կներկայացվեն ՀՅԴ Երիտասարդական համագումարի աշխատանքները և կամփոփվեն արդյունքները։
Ասուլիսին կմասնակցեն ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի, ինչպես նաև ՀՅԴ երիտասարդական միությունների ներկայացուցիչներ։
Հիշեցնենք` փետրվարի 6-10֊ը կայացած համագումարին մասնակցել են ՀՅ Դաշնակցության 40-ից ավելի երիտասարդական, ուսանողական եւ պատանեկան միությունների վարչությունների ներկայացուցիչներ աշխարհի 14 երկրներից։