|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ֆրանսիայի հայ միությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը ելույթ է ունեցել ֆրանսիական CNews հեռուստատեսության լուրերի թողարկման շրջանակում։
Հայ գործիչն անդրադարձել Արցախի շրջափակմանը, հումանիտար աղետին, Ադրբեջանի և Թուրքիայի գործած ագրեսիային, այդ համատեքստում միջազգային հանրության լռության ու անգործությանը, ինչպես նաև Եվրամիության՝ Ադրբեջանի հետ գազային համաձայնագրին։
Նա կոչ է արել Ֆրանսիային ավելի մեծ դեր կատարել եվրոպական հարթակում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ, Ֆրանսիայի հասարակությանը, ժողովրդավարներին և մարդասերներին հորդորել մասնակցել հունվարի 17-ին, ժամը 18.30 ին, Փարիզում խորհրդարանի առաջ կայանալիք հանրահավաքին, սատարելու համար Արցախին ու Հայաստանին:
Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունների որոշմամբ՝ անցյալ տարվա հուլիսի 13-ին արգելվել է Փափազյանի մուտքը Հայաստան։