կարևոր
3691 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-10 14:12
Քաղաքական

Արդյոք հայը այսպիսի՞նն էր, թե՞ նրան դարձրին այսպիսին. Նարեկ Մանթաշյան

Արդյոք հայը այսպիսի՞նն էր, թե՞ նրան դարձրին այսպիսին. Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինձ տանջող հարցը՝ արդյոք հայը այսպիսի՞նն էր, թե՞ նրան դարձրին այսպիսին.

Իմ գիտակից կյանքում տարբեր պատեհ, կամ անպատեհ առիթներով լսել եմ.

Հայի նախանձ, որտեղ հաց էնտեղ կաց, փորը կուշտ տակը չոր, մի գդալ ճաշ տամ «հետևիցս քաշ տամ»)) տարօրինակ արտահայտությունները: Երբեք լուրջ չեմ վերաբերվել՝ մտածելով զուտ բառեր են, բայց հիմա, երբ հայը կորցնում է հայրենիք ու զգում ես, թե ինչպես է վերաբերվում էդ հայրենիքի կորստին, ինչ անտարբերությամբ, հասկանում ես, որ դրանք ուղղակի բառեր չեն, սա նկարագիրա...

Ավելի լավ հասկանալու համար.

Օրեր առաջ ապամոնտաժվեց կրպակ, դրանից առաջ մեկ այլ շինություն, զուգահեռ մեկ այլ և այդպես շարունակ... Ու հետևում եմ, թե ոնց է բազմաչարչար հայ ազգս հրճվում ուրիշի ունեցվածքի կորստից ու ամենևին կապ չունի դա օրինական թե ապօրինի շինություն է քանդվում, կարևորը՝ քանդվում է այն, ինչը քոնը չի, այսինքն հային ուրախացնում է այն, որ եթե ես չունեմ, թող դիմացինս էլ չունենա: Որևէ մեկը անկեղծ այնքան չի ուրախանում սեփական նոր ունեցածի համար, որքան ուրիշի կորցրածի, սա աղետ է:

Օրինակ օրեր առաջ Նիկոլը հայտարարեց, որ պետությունը որևէ պարտավորություն չունի աղետի գոտու նկատմամբ՝ ամբողջը կատարված է, և քանի որ նրա իշխանության օրոք աղետի գոտում կատարվել է 0 շինարարություն, հետևաբար աղետի գոտին կառուցապատվել է ամբողջությամբ «նախկինների» օրոք, բայց հային դա չի գոհացնում, հայն ասում է, որ ինձ տուն տալը բավարար չէ, դրա փոխարեն պիտի քանդվեր ուրիշի ունեցածը և «նախկինները» կդառնային սիրելի...

Իսկ մենք, ե՞րբ դարձանք այսպիսին, և մեր խնդիրները մեր դռները թակում են,որովհետև մենք այսպիսինն ենք, թե՞ խնդիրները մեզ դարձրեցին այսպիսինը. Բարդ է ասել, սակայն վստահ եմ 1915թ.-ին մենք այսպիսինն էինք և դրա համար կորցրեցինք հայրենիք:

Խորհրդային շրջանում մենք այսպիսինն էինք, վառ նկարագրված է խորհրդային շրջանի մի ֆիլմում՝ «Խոշոր շահում», երբ մարդը մեքենա է շահում, թվում է բոլորը պիտի ուրախանան, բայց արի ու տես, որ այդ շահումը դառնում է մարդուն ատելու, նրանից բամբասելու, զրպարտելու միակ առիթը, ի վերջո շահողին հայը հասցնում է մահի դուռը...

Մեր խնդիրների առյուծի բաժինը մեր մեջ է, յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվության գոտում...

Հայը պիտի թաղի նախանձը...»: