կարևոր
2425 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-24 14:25
Քաղաքական

ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանն առաջին անգամ կանցկացվի Ուզբեկստանում

ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանն առաջին անգամ կանցկացվի Ուզբեկստանում

ԱՊՀ-ի մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի միջոցառումները Սամարղանդում կանցկացվեն 2022 թվականի հոկտեմբերի 27-28-ին: Այդ մասին հաղորդել Է ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության մամուլի ծառայությունը:

«ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) նստաշրջանն առաջին անգամ կանցկացվի Ուզբեկստանում: Միջոցառումներին անմիջակա ձեւաչափով կմասնակցեն այն երկրների ղեկավարները եւ խորհրդարանական պատվիրակությունների անդամները, որոնք մտնում են ԱՊՀ-ի ՄԽՎ-ի մեջ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ եւ փորձագետներ»,-տեղեկացրել են մամուլի ծառայությունից:

Հոկտեմբերի 27-ին տեղի կունենան Վեհաժողովի մշտական հանձնաժողովների (մշակույթի, տեղեկատվության, զբոսաշրջության եւ սպորտի, ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ բնապահպանության, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության) նիստերը: Այդ նույն օրը Համագործակցության երկրների երիտասարդ խորհրդարանականները կհավաքվեն ԱՊՀ-ի մասնակից պետությունների Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին:

Բացի այդ, կկայանա Վեհաժողովի ղեկավարող մարմնի՝ ԱՊՀ-ի ՄԽՎ-ի խորհրդի նիստ: Խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն համագործակցության հրատապ հարցեր, կամփոփեն 2022 թվականին անցկացված միջոցառումների արդյունքները, տեղեկատվություն կլսեն ԱՊՀ-ի տարածքում ընտրարշավների մոնիթորինգի մասին: ԱՊՀ-ի մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի 54-րդ լիագումար նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: