|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արցախի ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում Ա. Ա.-ի կողմից ոմն Գարիկ անունով անձի հետ նախնական համաձայնությամբ, խմբով, խաբեությամբ զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Արցախի երեխաներին օգնություն տրամադրելու բարեգործական ընկերության աշխատակիցներ ներկայանալով և ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները էլեկտրոնային դրամապանակին գումար փոխանցելու միջոցով, ուրիշի գույքը խաբեությամբ հափշտակելու միասնական դիտավորությամբ Ստեփանակերտ քաղաքի թվով 4 բնակիչներից զգալի չափերի հասնող գումար պահանջելու, ստանալու և հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՔԿ-ից:
Նախաքննությունը շարունակվում է: