|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանի իշխանությունները որոշել են Հայաստանի հետ սահմանին երկու նոր անցակետերի գտնվելու վայրը։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայությունը։
Համապատասխան լրացումը «անցագրային կետերի և տարածքների ցանկում, որոնցով անցնում է Ադրբեջանի «պետական սահմանը» (Արցախից օկուպացված տարածքներում), ստորագրել է վարչապետ Ալի Ասադովը։ Փաստաթղթի համաձայն՝ «անցակետերը կտեղակայվեն հանրապետության Գուբադլիի և Զանգիլանի շրջանների, համապատասխանաբար, Էյվազլի (Փաշինյանի «շնորհիվ» թշնամուն անցած Որոտան գյուղի հատվածում) և Ղազանչի բնակավայրերի տարածքում»։
Լրացուցիչ սահմանային հսկողության կետեր կհայտնվեն նաև Ֆիզուլի և Զագաթալա միջազգային օդանավակայաններում. հայտնում են ադրբեջանական մամուլի ծառայությունից։