|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ձևով՝ հպարտ, բայց բովանդակությամբ դատարկ քաղաքացին որևէ մեկի պետք չէ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Ազատագրական շարժման նախաձեռնողներից Արա Զոհրաբյանը Քաղաքացու օրը կազմակերպված ակցիայի ժամանակ, երբ հավեր էին բաց թողել Հանրապետության հրապարակում, որոնց պարանոցներին փակցված էր Փաշինյանի ծաղրանկարը։
«Ազատագրում վախերից և վախկոտությունից» թեմայով ակցիայի մասին նա ասաց, որ 2018 թ-ին, երբ գործող իշխանությունը եկավ՝ բոլորի մեջ վախ սերմանեցին։
«Մենք տեսանք, որ վախկոտները դարձան երկրի համար կարևոր որոշում կայացնող անձինք և հենց վախկոտների ղեկավարմամբ էլ 2020 թ-ին ունեցանք պարտություն։ Այսօր մեր քաղաքացիներին կոչ ենք անում՝ ազատագրվեք վախերից և վախկոտներից, որովհետև վախը մեզ որևէ լավ տեղ չի կարող տանել»,-ասաց Արա Զոհրաբյանը։
Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում իրազեկման ակցիաներ են տեղի ունենում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ին միավորվեն համազգային հանրահավաքում։
Մանրամասն՝ տեսանյութում․