|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Քարագլուխը կորցնելը վտանգավոր է. գերիշխող բարձունք է»,- 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում ադրբեջանական էսկալացիային՝ նշել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
Ռազմական գործիչն իշխանություններից ակնկալում է ակտիվ աշխատանք. նրա համոզմամբ՝ եթե դիվանագիտական լուծումներ չլինեն, ռազմական գործողությունները շարունակվելու են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Արցախի Հանրապետության ՊԲ-ն առավոտյան պաշտոնական հաղորդագրությամբ անդրադարձել է երեկ Արցախից ստացվող իրարամերժ տեղեկություններին՝ մասնավորապես տեղեկացնելով, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը: Հայկական կողմից զոհվել է երկու պայմանագրային զինծառայող։