|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եվրամիությունը չի կարողանա Ռուսաստանից մատակարարվող գազին ամբողջական փոխարինող գտնել. հայտարարել է ֆրանսիական Engie էներգետիկ կոնցեռնի ղեկավարը։
«Այն ռեսուրսները, որոնք մենք ներկայումս ունենք, սահմանափակ են: Դրանք բավարար չեն ամբողջ գազը փոխարինելու համար, որը մենք այժմ ստանում ենք Ռուսաստանից»,- ասել է Քեթրին Մակգրեգորը Les Echos թերթին տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ ԵՄ-ի կողմից սպառվող գազի մոտ 40%-ը ռուսական ծագում ունի։ Իսկ Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներում կախվածությունը 100% է:
«Մատակարարումների դադարեցումը կունենա ծանր և շատ արագ հետևանքներ, այս դեպքում մենք կմտնենք նոր էներգետիկ իրականություն՝ աննախադեպ սակագնային շոկով»,- ասել է նա։
«Ինչ վերաբերում է ածխին, մենք ավելի շատ ենք կախված Ռուսաստանից»,- ամփոփել է Engie-ի գործադիր տնօրենը։