|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի, զինծառայողների սոցիալական պաշտպանության և նրանց հավասարեցված անձանց պաշտպանության միտված օրենքների փոփոխությունների նկատմամբ մենք դրական տեսակետ ունենք, և այդ առումով ես գտնում եմ, որ նման քայլերը անհրաժեշտություն են․ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Չափազանց նուրբ հարց ենք քննարկում, բայց ես կուզեի, որ հարցի քննարկումը և ընդունվող որոշումը երկու տեսանկյունից դիտվի: Առաջինը՝ պետությունների հզորությունների հաշվարկման տեսնակյունից, այսինքն՝ յուրաքանչյուր պետություն, տարածք, բնակչություն, տնտեսություն, բանակ, բանակի վերականգնման խնդիրներ, ռազմավարական նպատակ, հավաքական կամք և հայրենասիրական դաստիարակություն: Այս առումով՝ կարծում եմ, որ յուրաքանչյուր անձ, կապ չունի, թե ինչ կարգավիճակ ունի, պետք է համապատասխան մասնագիտական ունակություններ ձեռք բերի նաև զորահավաքային խնդիրների իրականացման առումով»,- ասաց նա:
Ավելին՝ տեսանյութով: