Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-03-03 22:32
Աշխարհ

Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են հումանիտար միջանցքների համար ժամանակավոր հրադադարի հնարավորության շուրջ

Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են հումանիտար միջանցքների համար ժամանակավոր հրադադարի հնարավորության շուրջ

Ավարտվել է Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը, լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

«Ցավոք, չենք ստացել այն արդյունքները, որոնք ակնկալում էինք: Եվ միակ բանը, ինչ կարող եմ ասել, որ մանրակրկիտ քննարկվել են մարդասիրական ասպեկտները, որովհետև շատ քաղաքներ ներկայումս գտնվում են շրջափակման մեջ, դրամատիկ իրավիճակ է սննդի և բժշկական պարագաների հետ կապված»,- ասել է Պոդոլյակը:

Նա ընթերցել է այն դրույթը, որի շուրջ երկու կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել:

«Ռուսաստանը եւ Ուկրաինան պայմանավորվել են մի շարք հումանիտար հարցերի շուրջ, այդ թվում ՝ հումանիտար միջանցքների կազմակերպման համար ժամանակավոր հրադադարի հնարավորության շուրջ»,- ասել է Պոդոլյակը:

Նա հավելել է նաև, որ կողմերը բանակցությունները կշարունակեն երրորդ փուլում մոտակա ժամկետներում: