|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.84 |
| EUR | ⚊ | € 447.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.8218 |
| GBP | ⚊ | £ 510.83 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Միացյալ Նահանգներում ներկայում կարծում են, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լիակատար հրադադարը հնարավոր է միայն շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո: Սակայն Վաշինգտոնն առանձին էներգետիկ հրադադար չի քննարկում:
Ըստ РБК-Украина-ի՝ դրա մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Ռուսական կողմի հետ բազմիցս անցկացված բանակցություններից հետո Միացյալ Նահանգներում կարծում են, որ լիակատար հրադադարի կարելի է հասնել միայն շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ: Իմ կարծիքով՝ գաղտնիք չէ, որ ռուսները չեն համաձայնի հրադադարի, եթե համաձայնություն չլինի»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Նա նշել է նաև, որ Ուկրաինայի դիրքորոշումը չի փոխվել. լիակատար հրադադարն անհրաժեշտ է:
Մեկնաբանելով էներգետիկ հրադադարի և ծովային հրադադարի հնարավորության մասին՝ Զելենսկին նշել է, որ նման ծրագրի վրա աշխատում է Թուրքիան: Դրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Նա ցանկանում էր կազմակերպել համապատասխան հանդիպում՝ սկզբում թիմային, ապա՝ ղեկավարության մակարդակով։ Ես նրան ասացի, որ մենք պատրաստ ենք։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն այսօր կարծում է, որ մենք մոտ ենք համաձայնության։ Եկեք դա իրականացնենք, և ամենուրեք անմիջապես կլինի ceasefire (ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցում, պատերազմող կողմերի միջև կրակը դադարեցնելու համաձայնագիր, որը հաճախ կնքվում է բանակցությունների անցկացման կամ մարդասիրական նպատակներով -խմբ.), որից հետո մենք կսկսենք տարբեր քայլեր ձեռնարկել»,- պարզաբանել է Ուկրաինայի առաջնորդը։
Նա ենթադրել, որ ԱՄՆ-ն այս դիրքորոշումն ընդունել է, երբ ռուսները նրանց զգուշացրել են, որ առանց գործարքի կնքման հրադադար չի լինի։