|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինական պատվիրակությունն այնուամենայնիվ մեկնում է Գոմել, որտեղ այսօր ամբողջ օրը նրանց սպասել են ռուս դիվանագետները: Վերջիններս Երևանի ժամանակով մինչ 16:00 ժամանակ էին տվել ուկրաինացիներին, որի սպառվելուց հետո հայտարարել են, թե բանակցություններ չեն կայանա:
Քիչ առաջ, սակայն, հայտնի դարձավ, որ Ուկրաինան պատվիրակություն է ուղարկում Գոմել: Համապատասխան պայմանավորվածություն, ամենայն հավանականությամբ, ձեռք է բերվել Լուկաշենկո-Զելենսկի հեռախոսազրույցի ընթացքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցելու համար: