|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն և թիմի պաշտպան Մարսելուն կմասնակցեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի` «Տոտտենհեմի» դեմ կայանալիք հանդիպմանը: Այս մասին հայտնում է Marca պարբերականը:
Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն նշել է, որ նա այլ ելք չունի, քանի որ եվրագավաթներում պետք է առավելագույն արդյունքի հասնել, որպեսզի մրցաշրջանը վերջնականապես ձախողված չհամարվի:
Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ բաց թողեցին Իսպանիայի առաջության`«Սպորտինգի» հետ հանդիպումը, որն անցանկալի ելք ունեցավ (0:1):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոնալդուն ծնկի առջևի ջլի վնասվածք է ստացել, Մարսելոն էլ ազդրի հետ կապված խնդիր ունի, սակայն վերջիններս կմասնակցեն «Տոտտենհեմի» դեմ կայանալիք հանդիպմանը:
Իսկ ինչ վերաբերում է Բենզեմային, ապա նա հաստատ Լոնդոնում չի խաղա: