|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանում փետրվարի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2811 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 399 456-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 8108 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Փետրվարի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1556 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9664-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 3291 է, ընդհանուր առողջացածներինը՝ 359 456, փաստացի բուժվողներինը՝ 27 762: Մեկ օրում արվել է 7297 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 797 392 թեստավորում: