|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ-ի բոլոր ներքին ու արտաքին քաղաքական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է հրավիրել հատուկ խորհուրդ, որում կընդգրկվեն ԱՄՆ նախկին նախագահները. ասել է Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդի ավագ խորհրդական Հարլան Ուլմանը։
«Ջիմմի Քարթերը կարող է ներկա չլինել իր տարիքի պատճառով: Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշը, Բարաք Օբաման և Դոնալդ Թրամփը միասին ներկայացնում են 32 տարվա նախագահական փորձը: Նույն գաղափարը պետք է տարածվի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ հանդիպումների վրա»,- մեջբերում է The Hill-ը:
Նրա կարծիքով՝ նման ձևաչափը հնարավորություն կտա լուծելու խնդիրները` հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։ Ուլմանը կարծում է, որ ԱՄՆ քաղաքական համակարգը լուրջ ճգնաժամի մեջ է 18-րդ դարում ստեղծված և արդեն հնացած սահմանադրության պատճառով։ Խորհրդականը նշում է, որ սա կլինի ամենատարօրինակ հանդիպումը, սակայն կարող է օգնել գտնել փոխզիջումային լուծում։