|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է, որ Սյունիքում ներդրումների հետ կապված հետաքրքրություն կա՝ բերելով օրինակներ։
«Այո: Հավանաբար, կառավարության հաջորդ նիստում կներկայացվի ծրագիր՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտում բավականին խոշոր իրանական ընկերությունների խմբից ներդրում կատարելու մասին, որը հաստատվելուց անմիջապես հետո կսկսի իրագործվել: Բացի դրանից՝ այլ բազմաթիվ թեմաներ կան, օրինակ՝ զբոսաշրջային: Մեղրիում ունենք բավական լավ նախագիծ, որը «Իզմիրլյան» հիմնադրամի հետ միասին ենք անում»,- կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քերոբյանը:
Նախարարը նաև վստահեցրեց, որ կան բազմաթիվ հայ ներդրողներ, որոնք ներդրումներ արել են և շարունակում են անել: Նա հիշեցրեց, որ Կապանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը գնվել է ռուսական խոշորագույն մասնավոր ընկերության կողմից: Ըստ Քերոբյանի՝ դա ևս ցույց է տալիս, որ այդ շրջանում խոշոր ներդրումներ տեղի են ունենում: