|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սյունիքի մարզում նախատեսվում է իրականացնել տեխնոլոգիական աշխատուժի ստեղծման 6-ամյա ծրագիր, որը Հայոց բանակին կապահովի անօդաչու թռչող սարքերի 1000 օպերատորով։ Այս մասին մայիսի 27-ին մեկնարկած «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը։
«Պատրաստվում ենք ստեղծել 150 տեխնոլոգիական ձեռնարկություն Սյունիքում՝ 75 մլրդ դրամ ընդհանուր շրջանառությամբ: Ունենում ենք 1500 աշխատուժ բարձր տեխնոլոգիաներրի ոլորտում, այլ ոլորտներում՝ 3 հազար աշխատուժ: Բանակին ապահովում ենք 6 տարվա մեջ 1000 անօդաչուի օպերատոր։ Ծրագիրը կյանքի կոչելու նպատակով «Արմաթ» աշխատանոցներ կստեղծվեն Կապանի բոլոր դպրոցներում»,- ասաց Վարդանյանը։
Համաժողովի ընթացքում Կապանի 20 դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաների հիմնման հուշագիր ստորագրվեց: