|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Արցախյան հարցում Ռուսաստանը օգտվեց, մինչ Արեւմուտքը քնած էր։ Այս մասին ամերիկյան The Atlantic ամսագրի էջերում գրել է Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելին։ Նա բացահայտել է 2010-ականների Արցախյան բանակցային գործընթացից որոշ դրվագներ։
«2012թ.-ին ինձ խնդրեցին լինել ԱՄՆ ներկայացուցիչն այս գործընթացում (ԵԱՀԿ Մինսկի խմբում): Չնայած այս աշխատանքի պաշտոնական մանդատը սահմանում էր ցանկացած լուծման հիմնական սկզբունքները, ներառյալ՝ այն, որ ցանկացած խաղաղապահ ուժ պետք է լինի բազմակողմ, ես գտա, որ կան նաև որոշ չգրված համաձայնություններ: Դրանցից մեկն այն էր, որ Մոսկվան ու Վաշինգտոնը պայմանավորվեցին, որ երկու գերտերությունները չեն միանա խաղաղապահ ուժերին։ Դրան համաձայնել են նաեւ հակառակ կողմերը։ Ես դա բացահայտեցի դեռ իմ առաջին բանակցային հանդիպումներից առաջ, երբ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ինձ մի կողմ տարավ և ասաց, որ ռուսական զորքերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղ իրենց համար «կարմիր գիծ» կլինի, քանի որ, ինչպես ինքն էր ասում, «երբ ռուս խաղաղապահները ժամանեն, նրանք երբեք չեն հեռանա»։
Սակայն, ի վերջո, խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված են միայն ռուսական զորքերը։ Ինչպե՞ս եղավ Վաշինգտոնի և Փարիզի այս ամբողջական մարգինալացումը: Պատճառներից մեկը Կրեմլի անսասան ցանկությունն է վերականգնել Ռուսաստանի գերիշխանությունը իր պատմական հողերի նկատմամբ և նվազագույնի հասցնել Արևմուտքի ներգրավվածությունը տարածաշրջանում:
Բայց կա ևս մեկ պատճառ՝ Սպիտակ տան և Ելիսեյան պալատի չցանկանալը մասնակցել միջնորդության գործընթացին։ Մինչև վերջին հակամարտության բռնկվելը, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները տարիներ շարունակ փորձում էին ստիպել իրենց առաջնորդներին՝ պարտադրել երկու հակամարտող կողմերի նախագահներին՝ խաղաղություն հաստատել, բայց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հաջորդ վարչակազմերը հրաժարվեցին դա անել»,- գրել է նա: