|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները վերսկսելու համար, և նոր «3+3» ֆորմատի մասով՝ Հայաստանն ի՞նչ դիրքորոշում ունի․ Ազգային ժողովում ԱԳ փոխնախարարին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Հայաստանը կարևոր է համարում, որպեսզի տարածաշրջանային համագործակցության առաջարկվող ձևաչափերը չկրկնօրինակեն արդեն գոյություն ունեցողները։ Կան տարածաշրջանային համագործակցության մի քանի առաջարկներ, և «3+3»-ը դրանցից մեկն է։ Մեզ անհրաժեշտ է միասնական դիրքորոշում որդեգրել բոլորի հանդեպ։ Մեզ համար առաջնայինը Հայաստանի ազգային շահերի պաշտպանությունն է, վտանգների, ռիսկերի հաշվարկումը»,- ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը։