|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
2022թ. Արտաքին գործերի նախարարության շրջանակում նախատեսվում է իրականացնել 5 ծրագիր 8 միջոցառմամբ։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին՝ 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Այդ նպատակների համար նախատեսվում է հատկացնել 16 մլրդ 653 մլն դրամ։ Աճը, 2021թ. համեմատ, կազմել է 2,26 տոկոս։ Ընդ որում՝ «Համագործակցություն միջազգային կառույցների հետ» ծրագրով, որի շրջանակում նախատեսված են անդամավճարներ, նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 295 մլն դրամ։ Ծախսերի աճը այստեղ կազմել է 4,47 տոկոս։