|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ղարաբաղյան երրորդ պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը։
Հրետանավորի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, հրապարակել է Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրն ու գրել .
«Ալբե՛րտս, տղե՛ս, որպես քո հայր՝ քո տեսակով ու քեզնով հպարտանալու հազար առիթ եմ ունեցել: Այժմ քեզ շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և այն փաստող «Ոսկե Արծիվ» շքանշանը հանձնվել է ինձ: Կրկին անգամ հպարտ եմ ու շնորհակալ, որ օրհնված եմ եղել քո հայրը լինելով, բայց միևնույն ժամանակ պատժված եմ՝ քո ֆիզիկական ներկայությունից զրկված ապրելով:
Շնորհավո՛ր, իմ հերոս ու հրետանավոր որդի»։