|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ նախագահի հրամանագրով՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Բորիկի Հովհաննիսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Բորիկի Հովհաննիսյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,-ասված է հրամանագրում: