|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը 3 տարի շարունակ հերքել է իր՝ ԵՊՀ ռեկտոր դառնալու լուրերը։ Ծաղրել ու հեգնել է լրատվամիջոցներին այդ լուրերի համար, նրանց անվանել «իր երազանքները» գուշակողներ, «Քոչարյանի գրասենյակից սնվողներ», «փողոցում ճվճվացողներ», ԱԺ ամբիոնից Էդմոն Մարուքյանին մեղադրել է «ստահոդ լուրեր տարածելու համար»։
Բազմիցս հայտարարել է․ «Այդ տեղեկությունները սուտ են, նման թեմա չկա: Ես ցանկություն չունեմ առաջադրվելու: Ես չեմ հավակնում ռեկտորի պաշտոնին»: Երեկ նա նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժՊ եւ, վստահաբար, մասնակցելու է ռեկտորի մրցույթին։ Հասկանալի չէ, թե ստելն ու լրատվամիջոցների տեղեկությունները հերքելն ինչ իմաստ ունեին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում