|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած լրատվամիջոցների բարձրացրած աղմուկին՝ իշխանությունները շարունակ իրենց քայլերով ամեն կերպ վնասում եւ խոչընդոտում են լրատվամիջոցների գործունեությանը: Դեռ բավական չէ, որ ԱԺ որոշմամբ ժամային սահմանափակում կիրառվեց ԶԼՄ-ներով տոտալիզատորի գովազդի համար, այսօր էլ կառավարության նիստում կրկին փոփոխություն է կատարվելու «Գովազդի մասին» օրենքում եւ արդեն ամբողջովին է արգելվելու տոտալիզատորների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ համացանցով:
Ընդ որում, այս որոշումն ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից վեց ամիս հետո: Այսինքն՝ եթե անգամ այս նախագիծը քննարկվի միայն սեպտեմբերին, ապա հաջորդ տարի լրատվամիջոցները կանգնելու են լուրջ խնդրի առջեւ, քանի որ գովազդը հանդիսանում է եկամտի աղբյուր: Նկատենք՝ լրագրողների աշխատանքը պարբերաբար դժվարացնող իշխանություններից այժմ ամեն ինչ կարելի է սպասել. սահմանափակում են ԱԺ-ում տեղաշարժը, արգելում գովազդները»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։