|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Արդեն տասն օրից ավելի է՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանը գտնվում է անազատության մեջ․ դատախազությունը յոթ պատգամավորի և երեք անվանի բժիշկների երաշխավորության միջնորդությունը մերժել էր՝ ասելով, որ նախաքննության փուլը չի ավարտվել։ Դա երկու օր առաջ էր։ Այնինչ այսօր ՀՔԾ-ն հայտարարում է, որ նախաքննության փուլը արդեն ավարտվել է։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ դատախազության հետ գործ ունենք:
Սա մարդկային ճակատագրի, կյանքի համար պատասխանատվություն ստանձնած դատախազության վարքագի՞ծ է»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ճեպազրույցի ժամանակ ասաց դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։