|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր էր այսօր հրատապ նիստ հրավիրել ու Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։ Այս մասին հայտարարել է Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը:
Սահմանադրական դատարանի որոշման հիմքով, ըստ փաստաբանի, դատախազներն էլ պարտավոր են մեղադրանքից հրաժարվել: Հանրապետության 2-րդ նախագահի փաստաբանական թիմը, սակայն, չի սպասել հետապնդում իրականացնող մարմինների գործողություններին եւ դեռ մարտի 27-ին է քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրել դատարան:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական եւ անվավեր է ճանաչել՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածը, որի հիման վրա էլ կառուցվել էր Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին եւ Արմեն Գեւորգյանին ուղղված մեղադրանքը: Գործով անցնող ամբաստանյալների փաստաբանների պնդմամբ Բարձր դատարանի այս որոշումից հետո քրեական գործը պետք է կարճվի:
Իսկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում առաջիկա դատը վաղն է՝ մարտի 30-ին: