|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Չինաստանի նախագահը երկրի բանակին կոչ է արել պատրաստ լինել դիմակայելու անվտանգության անկայուն ու անորոշ պայմաններին:
Ըստ South China Morning Post-ի՝ Սի Ցզինպինն ասել է. «Մեր երկրի անվտանգության ներկայիս իրավիճակը հիմնականում անկայուն է և անորոշ»:
«Ամբողջ բանակը պետք է համակարգի և կապի կարողությունների զարգացումն ու մրցունակությունը, պատրաստ լինի ցանկացած պահի արձագանքելու բոլոր տեսակի դժվար իրավիճակներին և վճռականորեն աջակցելու ազգային ինքնիշխանությանը, անվտանգությանը և շահերի զարգացմանը»,– նշել է նա։
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարվածությունը սրվել է Թայվանի, Հարավչինական ծովի և Հոնկոնգի շուրջ:
Չինաստանի արտգործնախարար Վան Յին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է փոխի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Թայվանի նկատմամբ, և որ ԱՄՆ-ը կրակի հետ է խաղում՝ Թայվանի անկախությանը սատարելով: