|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը կոչ է արել հարգել Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը` մեկնաբանելով Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի հայտարարությունը. հայտնում է РИА Новости-ն:
«Սիրիայի ապագան պետք է որոշի սիրիացի ժողովուրդը»,- ասել է Չունինը:
Ավելի վաղ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չի ձգտում պաշտոնանկ անել երկրի նախագահ Բաշար Ասադին, սակայն զգուշացրել է, որ արևմտյան երկրներն օգնություն չեն տրամադրի, քանի դեռ ռեժիմը չի փոխել իր քաղաքականությունը: