|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ-ն խնդրում է պահպանել Իրաքի ինքնիշխանությունը՝ կապված այդ երկրում գտնվող թիրախների վրա Թուրքիայի հարվածների հետ: Օգոստոսի 19-ին լրագրողներին ասել է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
«Մենք հարգում ենք Իրաքի ինքնիշխանությունը և ակնկալում ենք, որ մյուս երկրները կվարվեն նույն ձև», - ասել է նա:
Անկարայի գործողությունը Վաշինգտոնում առաջացրել է «անհանգստություն և հետաքրքրություն», - ասել է պաշտոնյան, իսկ Թուրքիայի ավիահարվածները քննարկման առարկա կդառնան Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ այս շաբաթ կայանալիք հանդիպման ընթացքում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին, Իրաքի Էրբիլ քաղաքի մերձակայքում թուրքական զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման արդյունքում զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ հինգ սահմանապահ: