|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կանադան մտահոգված է Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններով:
Ըստ Diken-ի՝ Կանադայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում Թուրքիային կոչ է արվում հարգել մարդու և միջազգային իրավունքները:
«Կանադան ըմբռնումով է մոտենում սեփական սահմանների անվտանգության համար Թուրքիայի ձեռնարկած քայլերին: Բայց դրա հետ մեկտեղ Կանադայի արտգործնախարարությունը Թուրքիային կոչ է անում անել ամեն հնարավորը խաղաղ բնակչության և մարդու իրավունքների պաշտպանության համար»,- մասնավորապես ասվել է հայտարարության մեջ: