|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ պետդեպարտամենտը, ի դեմս խոսնակ Նեդ Փրայսի, շնորհավորել է Հայաստանի ժողովրդին անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ և կոչ արել հարգել դրանց արդյունքները: Համապատասխան հաղորդագրությունը տեղադրված է պետդեպարտամենտի կայքում:
Վաշինգտոնը ողջունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ընդհանուր դրական գնահատումը՝ շեշտելով, որ գոհ է նախնական եզրակացություններից: Այնուամենայնիվ, Փրայսը մատնանշել է մտահոգությունները «հիմնական դերակատարների ինտենսիվ բևեռացման և սրացող հռետորաբանության վերաբերյալ»:
«Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական համոզմունքներ ունեցող հայերին՝ հարգել այս ընտրությունների արդյունքները դրանց հաստատումից հետո, օգտագործել ընտրությունների վերաբերյալ բողոքների քննարկման իրավական գործընթացը` մտահոգիչ խնդիրները լուծելու և քաղաքական բռնաճնշումներից խուսափելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: