Փոխարժեքներ
18 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Արտասահմանյան հատուկ ծառայությունները կարող են օգտագործել ահաբեկիչներին իրենց նպատակների համար. հատուկ ուշադրություն պետք է դարձնել այդ շփումների բացահայտմանը: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԴԾ կոլեգիայի նիստում. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես խնդրում եմ ձեզ հատուկ ուշադրություն դարձնել ահաբեկչական խմբավորումների և օտարերկրյա հատուկ ծառայությունների միջև շփումների բացահայտմանը»,- ասել է Պուտինը:
Նա շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնությունում ահաբեկչական ցանցը փորձում է վերականգնել իր գործունեությունը: «Ուստի կարևոր է ոչ միայն հայտնաբերել և վերացնել ահաբեկչական բջիջները, ներառյալ՝ այսպես կոչված, քնած, դավադիր, այլև, ընդհանուր առմամբ, վերլուծել և կանխատեսել իրավիճակը»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը հայտնել է, որ 2020 թվականին հնարավոր է եղել կանխել երկրում գործող այլ պետությունների հետախուզական ծառայությունների 72 կանոնավոր աշխատողների և ավելի քան 400 գործակալների գործունեությունը: «Կանխվել է 72 կադրային աշխատակցի և օտարերկրյա հատուկ ծառայությունների 423 գործակալի գործունեություն»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը: