|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես լռել եմ, երբ 2018-ին մարդկանց տան դիմաց դագաղներ են տարել: Երբեք այդ լռության համար ներողություն չեմ խնդրել ու չեմ խնդրի` գերադասում եմ մի գրառումով չազատվել իմ սխալներից ու ապրել դրա հետ:
Հետո դադարեցի արվեստագետին հարմար, բայց կեղծ դիմակի տակ՝ հեռու մնալ քաղաքականությունից ու հասկացա իրական ազատության համը:
Մի վախեցեք իշխանավորներից` նրանք չեն կարող զրկել մեզ մեր գիտելիքներից, փորձից, եթե ունենք…տաղանդից:
Մի վախեցեք ժեխից` դրանցից վախենալը արժեքազրկում է յուրաքանչյուր ձեր ստեղծած արժեք»: