|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Եվրախորհրդարանը պահանջել է ԵՄ–ից՝ դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» նախագիծը և պատժամիջոցներ սահմանել ընդդեմ Ռուսաստանի՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին ձերբակալելու պատճառով. հայտնում է Speigel-ը։
Փաստաթուղթը նախատեսվում է քննարկել հինգշաբթի, դրան պատրաստ են աջակցել պահպանողականների, սոցիալ–դեմոկրատների, լիբերալների և կանաչների խմբակցությունները։
«Նավալնիի վրա ռուսական հարձակումից հետո մենք պետք է խոսենք նաև էներգետիկ խնդրի մասին: Սա մեր ամենաhզոր փաստարկն է: Եվ այդ պատճառով «Հյուսիսային հոսք-2» նախագիծը լրացուցիչ ճնշում գործադրելու հնարավորություններից մեկն է: Ռուսաստանին ուղղված պարզ կոչեր չկան»,- նշել է Եվրոպական ժողովրդական կուսակցության պահպանողական և կենտրոնամետ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը:
Պատժամիջոցները կարող են ազդել «ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա, որոնք մասնակցել են Նավալնիին ձերբակալելու որոշմանը, ինչպես նաև ընդդիմության, ռուս օլիգարխների, «Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջանի անդամների», «հարձակումների» պատասխանատուների, ինչպես նաև «ԶԼՄ-ների պրոպագանդիստների» վրա: Սահմանափակումները ներառում են ակտիվների սառեցումը ԵՄ երկրներում և այդ պետություններ մուտքի արգելումը:
«Եվրամիությունը չպետք է այլևս անհայտ ծագման ռուսական հարստության հյուրընկալության վայր լինի»,- ասվում է բանաձևում:
Եթե այն ընդունվի, պատժամիջոցները ավտոմատ կերպով չեն գործի. դրանք կարող են ընդունվել միայն Եվրամիության բոլոր 27 անդամ երկրների որոշմամբ՝ ԵՄ խորհրդի մեխանիզմների միջոցով: