|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանում հունվարի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 396 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163 972-ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 2974 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հունվարի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 726 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3700-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 471 է, ընդհանուր առողջացածներինը՝ 152 320, փաստացի բուժվողներինը՝ 7952 (մեկ օրում նվազել է 91-ով): Մեկ օրում արվել է 2546 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 619066 թեստ: