|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վաղ առավոտից ոստիկանական մեծաթիվ զորքը շրջափակել է ՀՀ արդարադատության նախարարության շենքը: Իշխանությունները վտանգ են տեսնում նախարարի գործողությունների համար և ամեն գնով պաշտպանում են նրան: Վտանգը, հավանաբար, կապ ունի երեկ մամուլում շրջանառված այն տեղեկությունների հետ, ըստ որոնց՝ նախարարությունում է գտնվում «գաղտնի» մակագրությամբ մի փաստաթուղթ: Որոշ հավաստի տեղեկություններով՝ հունվարի 11-ին Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է միջազգային փաստաթղթեր, որոնցով ամրագրելու է Ալիևի հետ «բանավոր համաձայնությամբ» Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումը Ադրբեջանին։ Նախատեսվում են նաև նոր զիջումներ։ Հենց այդ ստորագրվելիք պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է և «գաղտնի» նշագրումով ուղարկվել է արդարադատության նախարարություն՝ ձևակերպումները ՀՀ Սահմանադրության տեքստին համապատասխանեցնելու նպատակով։
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։