|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք անհրաժեշտ հարցեր, այդ թվում՝ նաև գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող:
Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ տարբեր ուղղություններով աշխատանքների իրականացման վերաբերյալ: