|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ջավախքցիների օգնության հերթական խմբաքանակը Երևանից ուղարկվեց Արցախ. այսպիսի գրություններով լուսանկարներ են տարածվել համացանցում:
Հիշեցնենք՝ ջավախահայությունը պատերազմի լուրը ստանալուն պես հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով: Երիտասարդներն ամենուր ցուցակագրվել են՝ կամավոր մեկնելու համար ռազմաճակատ: Սկսվել են նաև հումանիտար օժանդակության ուղղությամբ լայնածավալ միջոցառումներ: Պատերազմն սկսվելուն պես՝ սննդով և այլ անհրաժեշտ իրերով բեռնված առաջին բեռնատարները սահմանին տեղի ունեցած բողոքի ալիքի և Վրաստանի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում, որոշակի դժվարություններով հատելով սահմանը, արդեն մտել են ՀՀ: Այդուհանդերձ, անվադողերով բեռնված մեքենաներն այդպես էլ չեն կարողացել դուրս գալ երկրից:
Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու միջոցառումները Ջավախքի բոլոր հայաբնակ շրջաններում շարունակվում են:
Տե՛ս նաև Ի դեմս Արցախի՝ Վրաստանը կարող է ունենալ նոր հարևան:

