|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը քննչական կոմիտեից պահանջել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց տեղի ունեցած` երեք սպանությունների փաստով հարուցված քրեական գործը և այն համապատասխան կարգով ուղարկել ԱԱԾ: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ երեկ երեք դիմակավորված անձինք տարբեր տեսակի զենքերից կրակ էին բացել կալանավայրի ավտոկայանատեղիի ուղղությամբ, ինչի արդյունքում սպանվել էին քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովը` Լևոն Ղազարյանը, Դերոն` Դրաստամատ Թադևոսյանը և Մեսրոպ Նազարյանցը: Հանցագործները դեպքի վայրում էին թողել զենքերը և փախուստի դիմել` շարժվելով Նուբարաշենի շենքերի ուղղությամբ: