|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
COVID-19 համաճարակի պատճառով յոթ ամիս դադարից հետո Իրանում մեկնարկում է նոր ուսումնական տարին։ Դպրոցականներն ու ուսանողները շաբաթ օրվանից Իրանում վերադարձել են ուսումնական հաստատություններում մեկնարկած ուսումնական գործընթացին, որը մի քանի ամիս առաջ ընդհատվել էր COVID-19 կորոնավիրուսի համաճարակի պատճառով,հաղորդում է Associated Press-ը։
«Մեր երկրում կրթությունը չի փակվի նույնիսկ ամենավատ իրավիճակներում»,- տեսաուղերձում ասել է Նախագահ Հասան Ռոհանին:
Նա նշել է, որ Իրանում 15 միլիոն ուսանողների և դպրոցականների ուսումնառությունը պակաս կարևոր չէ, քան առողջապահական համակարգի համակարգված աշխատանքը:
Ռոհանին հավելել է, որ ուսումնական հաստատություններում պետք է լինեն պաշտպանության լուրջ միջոցառումներ: Մինչ այդ Իրանում կիրառվում էին հեռավար ուսուցման մեթոդներ:
Իրանում, համաճարակի սկզբից ի վեր, հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 382 հազար դեպք, մոտ 22 հազար մարդ մահացել է COVID-19-ից: