|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, Ռուսաստանի Դաշնության հետ չվերթների վերականգնումը կախված է համաճարակայի վիճակից:
Լրագրողները հետաքրքրվել են, ինչից է կախված Ռուսաստանի հետ չվերթների վերականգնումը, որին ի պատասխան վարչապետը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ չվերթները Վրաստանը չէ, որ դադարեցրել է:
«Ռուսաստանի հետ չվերթների վերականգնումը կախված է Ռուսաստանի Դաշնությունից և համաճարակային վիճակից, ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ՝ Վրաստանում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: