|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կրեմլը Հաջիա Սոֆիայի կարգավիճակի վերաբերյալ որոշումը համարում է Թուրքիայի ներքին գործը, բայց հուսով է, որ թուրքական իշխանությունները հաշվի կառնեն այդ սրբավայրի նշանակությունը. հայտարարել է ՌԴ Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք չենք կարող մեկնաբանել, սա Թուրքիայի Հանրապետության ներքին գործն է: Դուք գիտեք, որ արդեն կար պատրիարքի հայտարարությունը, որն արտահայտում է Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու կարծիքը, կա այդ գնահատականի վերաբերյալ Արտաքին գործերի փոխնախարար Վերշինինի հայտարարությունը: Ես միայն կարող եմ ասել, որ, իհարկե, մենք հույս ունենք, որ Սոֆիայի կարգավիճակը՝ որպես համաշխարհային ժառանգության մաս, հաշվի կառնվի», - լրագրողներին ասել է Պեսկովը: