|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանի հետ ղարաբաղյան խնդրով կապն անընդհատ իրականացվում է եռակողմ համաձայնագրերի իրագործման շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվո՞ւմ են բանակցություններ ադրբեջանական կողմի հետ այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպում է անցկացրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ադրբեջանական կողմի հետ շփումները շարունակվում են: Բոլորը համաձայն են, որ եռակողմ պայմանագրերի դրույթների կատարումը շատ կարևոր է և այլընտրանք չունի: Եվ այս իրականացման շրջանակներում շփումներ են իրականացվում ինչպես հայկական կողմի, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ»,- Պեսկովի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը: