|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՊԲ հրամանատար՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հունիսի 29-ին այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկը: Զորամասի հրամանատար՝ գնդապետ Սասուն Գրիգորյանի ուղեկցությամբ ՊԲ-ի հրամանատարը ծանոթացել է զորամասի կենցաղ-սպասարկման պայմաններին և զորակոչի նախապատրաստման աշխատանքների ընթացքին: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորելով նորակոչիկներին անհրաժեշտ մակարդակով ընդունելու և տեղավորելու, ինչպես նաև համավարակով պայմանավորված հավելյալ գործընթացների իրականացումը, համապատասխան ոլորտների պատասխանատուներին ու ստորաբաժանումների հրամանատարներին տվել է ցուցումներ ու հանձնարարականներ: