|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Տոնական օրերին առաջնագծում իրականացվող մարտական հերթապահության ընդգրկված ստորաբաժանումների զգոնությունը բարձրացնելու, հակառակորդի հավանական սադրանքները ժամանակին հավաստանշելու և կանխելու նպատակով բանակի հրամանատարությունը ձեռնարկել է մի շարք անհրաժեշտ միջոցառումներ, որոնց համապատասխանությունը ներկայացվող պահանջներին, առաջնագծի մի շարք ուղղություններում, դեկտեմբերի 28-ին անձամբ ստուգել ու վերահսկել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:
ՊԲ-ի հրամանատարը նաև շնորհավորել է դիրքապահ զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը` մաղթելով նոր տարում մարտական, բարոյահոգեբանական ու մասնագիտական որակների հետագա առաջընթաց և նոր հաղթանակներ:
Դիրքապահ զինվորականները պաշտպանական գերատեսչության ղեկավարին վստահեցրել են, որ պատրաստ են ցանկացած պահի կատարել մարտական խնդիր և լիովին արդարացնել հրամանատարության ու ժողովրդի ակնկալիքները: